Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Պենտագոնի ղեկավարը կմեկնի Մերձավոր Արևելք

Պենտագոնի ղեկավարը կմեկնի Մերձավոր Արևելք
27.07.2012 | 12:15

ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Փանետան մյուս շաբաթ կայցելի Մերձավոր Արևելքի մի շարք երկրներ, որտեղ Իսրայելի և Հորդանանի ղեկավարության հետ կքննարկի Սիրիայում ստեղծված իրավիճակը և Իրանի միջուկային ծրագիրը։ Այդ մասին այսօր հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջորջ Լիթլը։
Նա նաև նշել է, որ Փանետան Եգիպտոսում կհանդիպի նորընտիր նախագահ Մուհամեդ Մուրսիի հետ։ Ակնկալվում է, որ նրանք կանդրադառնան ոչ միայն տարածաշրջանային խնդիրներին, այդ թվում՝ արաբա-իսրայելյան հարաբերությունների կարգավորման թեմային, այլև ԱՄՆ և Եգիպտոսի միջև երկկողմ կապերի ամրապնդմանը, այդ թվում նաև՝ ռազմական ոլորտում։
ԱՄՆ Պենտագոնի ղեկավարը կլինի նաև Թունիսում, որտեղ նա հկայտնի ԱՄՆ պատրաստականությունը այդ երկրի նախաձեռնած բարեփոխումներին աջակցելու ուղղությամբ։

Դիտվել է՝ 2301

Մեկնաբանություններ